Լրահոս 24/7

ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և բնական առավելագույն աճը

Առողջապահության, կրթության ոլորտներին հատկացվելիք ծախսերն ավելի քան կրկնապատկվում են: Առողջապահության ոլորտին հատկացվելիք ծախսերի ավելացմամբ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կրկնապատկվում է առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար:

«Սա մեր կարևորագույն հանձնառություններից, խոստումներից է: 2018 թ. երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին, և այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները:

Սա չի վերաբերում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության: Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր: 2023 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում և բնական առավելագույն աճը»,- ասաց վարչապետը, ապա անդրադարձավ նաև կրթության ոլորտին.

«Մենք հստակ ձևակերպել ենք, թե ինչ ենք ուզում մեր կրթական համակարգից, մեր դպրոցից: Մենք ուզում ենք, որ երեխան այնտեղից դուրս գա մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Մենք ուզում ենք, որ երեխայի մտքում և հոգում բյուրեղանան շատ կարևոր և շատ կոնկրետ արժեքներ, և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ ՀՀ-ն»:

Ինչ վերաբերում է 2018 թ. համեմատությամբ կապիտալ ծախսերը եռապատկելուն, Փաշինյանը նշեց, որ այս համատեքստում շարունակելու են կառուցել ջրագծեր, ճանապարհներ, էլեկտրագծեր, մանկապարտեզներ, դպրոցներ, և սա խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է:

«Վերջին հինգ տարում մենք Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը: Բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհրաժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Այստեղ պետք է ձևավորվի այն կադրային մարդկային ռեսուրսը, որը պետք է իրացնի, այսինքն՝ օգտագործի տնտեսական գոյացած պոտենցիալը և այն վերածի տնտեսական շարունակական զարգացման»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

9 hours ago