Հասարակություն

Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը։

Արարողությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ  Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, Գետահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանը, մարզային իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ։

ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջայց է կատարել վերակառուցված և հիմնանորոգված վարչական շենքերում, ծանոթացել ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը մինչ այս գործել է շենքային և գույքային խիստ անմխիթար պայմաններում։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի հրատապ կարիքներից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետական բյուջեից հատկացված շուրջ 100 մլն դրամի չափով ֆինանսավորման արդյունքում վարչական շենքը վերակառուցվել է, ամրացվել են հիմքերը, կառուցվել է երկրորդ հարկ, կատարվել է հիմնանորոգում, շենքը ամբողջությամբ համալրվել է քննչական գործունեության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, նյութատեխնիկական և անվտանգության միջոցներով։

Վարչական շենքն ապահովվել է նաև ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար: Արդյունքում ստորաբաժանման աշխատակիցների համար ապահովվել են սահմանված չափորոշիչներին համապատասխանող աշխատանքային պայմաններ։

Քննչական կոմիտեի նախագահը տեղում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է քննիչներին և օժանդակող անձնակազմին նորամուտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը պետք է խթանի նախաքննության արդյունավետությանը, ծառայողների աշխատանքային պարտականությունների որակյալ կատարմանը, ինչն ուղղված է  զինված ուժերում օրինականության, կանոնադրական հարաբերությունների ամրապնդմանը, հանցավորության նվազմանը և այդ կերպ հայոց բանակի հզորացմանը նպաստելուն։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու համար։

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Արգիշտի Քյարամյանն այցելել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են վարչության քննիչների ծանրաբեռնվածության, ընթացիկ վարույթներով իրականացվող նախաքննության ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր։   

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

47 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

60 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago