

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։ Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։
Գ.Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34կմ ճանապարհը հանձնվի շահագործման։
Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ դեպարտամենտի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել` աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ Կապալառուն այս օրերին կատարել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։
Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…