

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է, որ այս տարվա 10 ամսում Հայաստան է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, ինչը 2019թ․ համեմատ 25%–ով ավել է։
Քերոբյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է 2,4 մլն զբոսաշրջիկի այց։
Նա տեղեկացրել է, որ ամեն զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է գնում մոտ 110 դոլարը։
Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջության աճով աշխարհում 6-րդ երկիրն է.
«Զիջում ենք Կատարին, Սաուդյան Արաբիային և ևս մի քանի երկրի»։
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…