

Ֆրանսիայի ԱԳՆ–ն, անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված որոշումը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը:
«Դատարանը, հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի վրա, մինչև վերջնական վճիռը պահանջել է Ադրբեջանից ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած ու վերադառնալ ցանկացող անձինք հնարավորություն ունենան դա անել անվտանգ, ազատ և արագ: Դատարանը պահանջել է, որ Ադրբեջանն ապահովի, որպեսզի որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում չենթարկվի ուժի կիրառման կամ ահաբեկման, ինչը կստիպեր փախուստի դիմել», – ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում։
Ընդգծելով, որ այդ հրամանն ուժեղացնում է Ֆրանսիայի հետևողական դիրքորոշումը, Փարիզն այդ առիթով հիշեցնում է Միջազգային դատարանին իր աներեր աջակցության և դատարանի որոշումների պարտադիր բնույթի մասին, այդ թվում՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն «անհարկի և անընդունելի» է որակել Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ պնդելով, թե պաշտոնական Փարիզը «երկակի չափանիշներ» է կիրառում, «կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ», խառնվել է Միջազգային դատարանի գործերին և սխալ է մեկնաբանել հարցը:
Հիշեցնենք` ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17–ին կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…