Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշման կարևորությունը:

Կանադայի խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

12 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

13 hours ago