Լրահոս 24/7

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ. հարցը ներառված է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս քայլի պատճառն օրերս ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության ակտն է:

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել: Առաջարկն ընդունվել է:

ԱՄՆ Սենատն ընդունել է ACT S. 3000 ակտը, որի կրճատ անվանումն է՝ «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ»:

Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները: Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին:

Թիվ 1

Recent Posts

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

42 seconds ago

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ…

22 mins ago

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային…

23 mins ago

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

1 hour ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

1 hour ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

1 hour ago