Լրահոս 24/7

Հայկական «խաղաղության խաչմերուկը» ուտոպիա է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող «Ապագաղութացում. կանանց հզորացում» թեմայով միջազգային համաժողովում անդրադարձել է Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպցիային։

Հաջիևն ասել է. «Դա այդ երկրի որոշումն է, բայց ուտոպիստական բնույթ ունի։ Վերջին երեք տարում մենք բանակցել ենք, բայց արդյունք չի եղել։ Ուստի, Հայաստանը պետք է քննարկի ու մտածի, թե որքանով է սա արդյունավետ։ Ադրբեջանն ուներ նաև պլան Բ:

Այդ ծրագիրը Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատելն է: Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր։ Մյուս կողմից՝ Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման հարցով շարունակվում է մեր համագործակցությունը եղբայրական Թուրքիայի հետ։

Այսպիսով, մեր տարածաշրջանի շուրջ օղակաձև երկաթուղային գիծ կկառուցվի։ Սակայն Հայաստանը վերջին երեք տարվա ընթացքում ոչ մի քայլ չձեռնարկեց այդ գիծը կառուցելու համար։ «Միջին միջանցքը» նոր իրողություններ է բացում»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ երկրում կա մի խումբ, որը հեղաշրջում…

2 mins ago

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։ «Այո՛, Օլյա, կգնամ»,-…

4 mins ago

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է…

9 mins ago

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց,…

24 mins ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է DFC գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա…

33 mins ago

Արսեն Թորոսյանը Արծվիկ Մինասյանին կոչ է արել այլ հերոսներ փնտրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ…

36 mins ago