Լրահոս 24/7

Բռնությունը մեզ համար մերժելի է ու անընդունելի. Ավինյան

Առաջին հերթին ուզում եմ շեշտել, որ բռնությունը իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի է ու անընդունելի և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ դահլիճից դուրս. լինի ֆիզիկական բռնություն, լինի խոսքով. դա ուղղակի անընդունելի է, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի բռնությունը որևէ իր դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա:

Այս մասին երեկվա միջադեպերի պատճառով այսօր տեղափոխված ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ըստ մեր կանոնակարգի՝ մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Կխնդրեմ բոլորին այս ընդհանուր կանոնները պահպանել:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ տեսակ՝ երեկվա նման տեղի ունեցած իրադարձությունները կանխելու համար անձամբ չեմ նայելու՝ մեր խմբակցությա՞ն ավագանին է, թե՞ ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասարաչափ ու հավասար վերաբերմունք է լինելու, և, հետևապես, ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում երեք զգուշացում տալ տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նաիրա Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև խնդրեց ավագանու անդամներին գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետև խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության. «Ուզում եմ հատուկ նաև նախազգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երեկ այդ հրմշտոցներին, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»:

Երևանի ավագանու երեկվա նիստն անցել է լարված մթնոլորտում, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դիմել են դատարան՝ բողոքարկելով Երևանի քաղաքապետի երդմնակալության նիստի իրավազորությունը: Այնուհետև օրակարգի հարցերի վերաբերյալ կրքերը թեժացել են, հայտարարվել է ընդմիջում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։ «Հարգելի՛ նախարար Ֆիդան,…

4 mins ago

Տնտեսական հանձնաժողովը փակ քննարկում է անցկացրել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների,…

8 mins ago

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում…

26 mins ago

ԲՏԱ նախարարը ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ…

37 mins ago

Բայրամովը կրկին խոսել է նախապայմանների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ըստ…

47 mins ago

Նախկինում չէի սիրում Բայդենին, բայց հիմա նա ինձ շատ է դուր գալիս․ Թրամփ

Հանրապետական ​​կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համարանք է սկսում տածել ամերիկյան…

57 mins ago