Արցախում էթնիկ զտումներից երկու ամիս անց Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու եւ նրան Խոջալուի «ցեղասպանությանը մասնակցելու» մեղադրանք առաջադրելու մասին:
Տարածվել է նաեւ տեսանյութ, որտեղ Բեգլարյանը մաքուր գրական հայերենով պատմում է շուրջ երեսուներկու տարվա վաղեմության դեպքերը, բայց ոչ մի խոսք չի ասում ռազմագործողությանը իր անձնական մասնակցության մասին:
Նոյեմբերի սկզբներին Ադրբեջանի ՊԱԾ-ը հաղորդել էր Մադաթ Բաբայանին ձերբակալելու եւ դարձյալ Խոջալուի «ցեղասպանությանը մասնակցելու» մեղադրանք առաջադրելու մասին, նույն ձեռագրով նկարահանված տեսանյութ էր հրապարակել:
Բաբայանի դեպքում, սակայն, նշվել էր, որ ձերբակալվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում: Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է Արցախում էթնիկ զտումներից մեկուկես ամիս առաջ՝ որպես «սահմանախախտ»:
Մադաթ Բաբայանը ներկայացվել է որպես «Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետի (անվտանգության նկատառումներից ելնելով նրա ինքնությունը չենք բացահատում) հրամանատարությամբ գործած «ապօրինի զինված կազմավորման անդամ»:
Ռաշիդ Բաբայանի մասին նման տեղեկություն չի հրապարակվել: Նրա խոսքը, որ տարածել է Բաքուն, ընդամենը իրադարձություններին «տեղյակ մարդու վկայություն է»:
Ի՞նչն է արտառոց:
Խոջալուի դեպքերի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցել է 1992թ. փետրվարի 27-ին, ձեւավորվել է քննչական խումբ՝ «Ղարաբաղի շրջանի դատախազության ավագ քննիչ» Միքայիլիովի գլխավորությամբ:
Հետագայում Բաքուն պարբերաբար հրապարակել է այն անձանց ցուցակը, որ քրեական գործով «ճանաչվել են մեղադրյալ եւ գտնվում են միջազգային հետախուզման մեջ»: Այդ ցուցակում չկա ոչ Մադաթ Բաբայանի, ոչ Ռաշիդ Բեգլարյանի անունը:
Այդ մարդիկ Ադրբեջանի կողմից չեն հետախուզվել, նրանց նկատմամբ քրեական վարույթ հարուցված չէ: (Մի կողմ ենք թողնում հանգամանքը, թե որքանով է իրավական մյուսների հետապնդումը կամ առաջադրված մեղադրանքը՝ հիմնավոր):
Խնդիրն այն է, թե իրադարձությունների հետ նույնիսկ առերեւույթ կապ չունեցող Մադաթ Բաբայանը եւ Ռաշիդ Բեգլարյանն ի՞նչ հիմքով են ձերբակալվել: Դա թիրախային հետապնդու՞մ է: Մադաթ Բաբայանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին, Գետավանում դեռեւս տեղակայված՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետում, երբ տնից դուրս է եկել, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով եւ օգնությամբ հասնի նախօրեին Ստեփանակերտ տեղահանված ընտանիքին:
Ռաշիդ Բեգլարյանն էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճիրաններում է հայտնվել, երբ միայնակ, անզեն եւ, ըստ տեղեկությունների՝ անսթափ վիճակում փորձել է անցնել Հակարի գետը: Կարծես թե Բաքուն նախապատրաստվում է Խոջալուի «ցեղասպանության գործով» ռեզոնանսային դատավարություն կազմակերպելու: Իլհամ Ալիեւից բացի ու՞մ է դա ձեռնտու: Դժվար է վարկած առաջադրել:
Մադաթ Բաբայանին եւ Ռաշիդ Բեգլարյանին ներկայացրած մեղադրանքի շարադրանքից բացակայում է այն, ինչ տասնամյակներ շարունակ նախկին քրեական գործի «մեխն» է եղել. Խոջալուի «ցեղասպանությունը կազմակերպվել է Ստեփանակերտում տեղակայված՝ նախկին ԽՍՀՄ ԶՈՒ 366-րդ մոտո-հրաձգային գնդի ուղղակի մասնակցությամբ»:
Հետախուզվողների ցուցակում մշտապես առկա է եղել զորամասի հրամանատարի անունը՝ գնդապետ Յուրի Զորվիգորով:
Չգիտեմ՝ ինչու՞ է այդպես…
Վահրամ Աթանեսյան
Թուրքիան Վրաստանին կոչ է արել միանալ «3+3» հարթակին՝ տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասում, համատեղ լուծումներ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության…
Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ։ Վարչապետն առաջինը այցել է Երերույքի տաճար։…
Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակում ԱԳ նախարարների հանդիպումը։ Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։…
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…