Լրահոս 24/7

ՌԴ-ն 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 22-ին վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։

Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով:

«Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 40 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է ձմեռային պարագաներ, սնունդ, էլեկտրական սարքավորումներ, հիգիենայի միջոցներ և այլն։ Օգնությունը Ներքին գործերի նախարարության միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

31 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

41 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago