Լրահոս 24/7

Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար

Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծվեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար, իսկ ովքեր կցանկանան իրերը վերցնել, նրանց ևս, հավանաբար, նման հնարավորություն կտրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը։

Նա նաև ասել է, թե բնակարանները և մշակույթի հուշարձանները Ղարաբաղում հատուկջոկատայինների պահպանության տակ են՝ տները կնիքի տակ են, «ոչ ոք այնտեղ չի մտնում», գրում է ԱՊԱ–ն։

«Միջազգային դատարանի որոշման մի մասը դրան է վերաբերում։ Դա Ադրբեջանի պարտավորությունն է։ Բարդ է ասել, թե ինչպես են գործընթացները ֆիզիկապես տեղի ունենալու։

Կարծում եմ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ կտրամադրվի։ Այսինք, ով ցանկանում է վերջնական վերադառնալ, կվերադառնա։

Եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և իրերը տանել, ապա նրանց, հավանաբար, կտան նման հնարավորություն։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը։ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ»,–ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago