Լրահոս 24/7

Հայաստանից շատ բան ունենք սովորելու. չինացի փոխնախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

«Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ և իրականացրել ենք համատեղ բազմաթիվ ծրագրեր։ Հուսով ենք, որ Քաղաքացիական հարցերի նախարարության հետ հետագա նախաձեռնությունները ևս շոշափելի արդյունք կունենան»,- նշել է նախարարը։

Ժան Չենգֆուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակության անդամները տպավորված են Հայաստանով։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը զարգացող երկրներ են, և պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը։ Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու»,- նշել է պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պատրաստակամ են տարբեր ոլորտներում իրականացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին։

Ժան Չենգֆուն նշել է, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամների մասնակցությամբ նախատեսվում են առանձին քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցեր նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

Թիվ 1

Recent Posts

Հարիսի նախընտրական շտաբը դրամահավաքի ռեկորդ է սահմանել

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբը նախընտրական քարոզարշավի շրջանակներում…

6 mins ago

Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետի խորհրդարական Արտաշես Թումանյանը կգործուղվի Թուրքմենստան։ Նա հոկտեմբերի 21-27-ը Աշգաբադում կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ…

26 mins ago

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության…

44 mins ago

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

58 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

1 hour ago