Լրահոս 24/7

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ։ Այդ մասին ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում ասել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։

«Իհարկե, մենք շատ շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղությամբ։ Այս շաբաթ եղել եմ Երևանում, Թբիլիսիում, իսկ հիմա գտնվում եմ Բաքվում։ Մենք շատ ակտիվ մասնակցում ենք այդ գործընթացին և կարծում ենք՝ խաղաղության ամրապնդման ակնհայտ հնարավորություն կա․ աջակցում ենք դա ապահովող ցանկացած մեխանիզմի», – հայտարարել է նա։

Դոքերթին նշել է, որ խաղաղության գործընթացում կարևոր դեր են խաղում ինչպես եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել երկխոսությանը՝ ներկայում եզակի հնարավորություն տեսնելով երկու կողմերի համար:

Բացի այդ, ՄԹ նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի մեծագույն դաշնակիցն է և ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Դոքերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համոզվածություն հայտնելով, որ կառաջնորդվեն երկրների շահերով։

Թիվ 1

Recent Posts

Հանձնաժողովների կանոնակարգը կներառվի ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։…

13 mins ago

Հարձակում «Հըզբոլլահին» հովանավորող ասոցացիայի շենքերի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակում են գործել Բեյրութի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը…

36 mins ago

Հայտնի են Մոլդովայում հանրաքվեի արդյունքները

ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեում ըստ արձանագրությունների 99,01%-ի տվյալների հետևյալ պատկերն է՝  Կողմ - 50,29% Դեմ…

37 mins ago

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում, մասնավորապես, ասվում է.…

39 mins ago

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի…

2 hours ago

«Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտն է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն…

2 hours ago