Գլխավոր
17.10.2019

Արցախը հանձնելու միֆերը

Արցախը հանձնելու միֆերը

Հայաստանյան ներքաղաքական կյանքում Արցախի հարցը, բնականաբար, իր կարևորագույն տեղն ունի: Հասարակական-քաղաքական դաշտում որևէ գլոբալ իրադարձություն անհնար է առանց Արցախյան հարցի արծարծման:  Վերոգրյալի շնորհիվ՝ Արցախի հարցը խաղաքարտ կամ լծակ է դարձել մեր երկրի քաղաքական սուբյեկտների ձեռքում սեփական ներքաղաքական օրակարգը լցնելու համար: Ընդ որում, դա եղել է գրեթե ողջ 30 տարվա ընթացքում:  Որպես կանոն, հայաստանյան ընդդիմադիր ուժերը իրենց ներքաղաքական պայքարի զինանոցում պատվավոր տեղ են հատկացրել Արցախի հարցին:

Ձգտելով խաղալ հասարակության նուրբ զգայարանների հետ՝ տարիների ընթացքում ընդդիմադիր դաշտում կառուցվել է «հասեեքքք, գործող իշխանությունները Արցախը հանձնում են» միֆը: Իրականում սա պարզ քաղաքական տեխնոլոգիա է, որը որևէ կապ չունի իրականության հետ: Ցավալի է, որ տարիներ շարունակ հայաստանյան ընդդիմադիր դաշտում քաղաքական կամ գաղափարական ասելիքի այնպիսի սով է եղել, որ մեր գրեթե բոլոր ընդդիմությունները իշխանության հասնելու իրենց ռազմավարության մեջ յուղոտ տեղ են հատկացրել Արցախը հանձնելու միֆին:

Այդպես էր դեռևս 90-ականներից սկսած, երբ անգամ պատերազմի տարիներին Երևանում ընդդիմությունը հանրահավաքներ էր կազմակերպում: Այդպես էր նաև 90-ականների վերջին, երբ Արցախի հարցի լուծման տարակարծությունների պատճառով ուղղակիորեն հրաժարական պարտադրվեց նախագահ Տեր-Պետրոսյանին: Իրականում ինչպես դիպուկ էր նկատել Տեր-Պետրոսյանը, Արցախի խնդրի շոշափումը ընդամենը պատրվակ էր իշխանության հասնելու համար: Հետագայում ընդդիմադիր դաշտում գործունեության այս սկզբունքը որևէ կերպ չփոխվեց: Ընդդիմությունը տարիներ շարունակ իր քննադատության ռազմավարության մեջ տեղ էր հատկացնում Արցախը հանձնելու միֆին:

2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացած նախկին ռևանշիստական ուժերը, որոնք այժմ դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում, շարունակում են այս նույն գիծը: Այն է՝ «Հասեեքքք, այս իշխանությունները, կամ վարչապետը հանձնում են Արցախը»: Շարքային հասարակ քաղաքացին, որը հենց հանդիսանում է իրենց լսարանային թիրախը, պետք է կարողանա հասկանալ, որ սա զուտ ներքաղաքական պայքարի տեխնոլոգիա է, որը կիրառվում է և շարունակվելու է կիրառվել: Եվ ընդդիմությունը, օգտագործելով իշխանության թույլ տված սխալները արտաքին քաղաքական ոլորտում, կամ թեկուզ հենց Արցախյան հարցի բանակցությունների շրջանակում (որոնք ի դեպ այժմ առկա են), մշտապես փորձելու է իշխանությանը մեղադրել բոլոր գրված և չգրված մեղքերի մեջ: Սա է հայաստանյան ներքաղաքական պայքարի վերջին մոտ 30 տարվա տրամաբանությունը: Իսկ իրականությունն այն է, որ Արցախը չէին հանձնելու Տեր-Պետրոսյանի ժամանակ, Արցախը չէին հանձնելու նախկին իշխանությունների ժամանակ, և առավել ևս չեն հանձնելու հիմա և երբեք: Որովհետև յուրաքանչյուր իշխանություն գիտակցում է, որ Արցախի հարցում որևէ այդպիսի դրսևորումը իրեն իշխանություն է արժենալու և դա միայն մինիմալը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է