

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան Տիրանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:
«Եվս մեկ հուշագրի կնքմամբ վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջազգային մակարդակում խորացնելու փոխգործակցությունը մրցակցության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում: Այս համագործակցությունն առանցքային նշանակություն ունի գլոբալացվող բիզնես միջավայրում, որտեղ տնտեսավարողների միջև անդրսահմանային գործարքները լայն տարածում ունեն:
Համատեղ ջանքերով մենք առավել արդյունավետորեն կարող ենք հասցեագրել հակամրցակցային գործողությունների, շուկայի խաթարման և անբարեխիղճ մրցակցության հարցերը»,- իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը:
Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…