

Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրով, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրով, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կարագացնի կարգավորման և խաղաղության գործընթացը։ Թեև Հարավային Կովկասում խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու պատմական հնարավորություն կա, մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կարողացել պատշաճ կերպով օգտագործել այս պատմական հնարավորությունը։
Մյուս կողմից, բոլոր հարթակներում և ամեն հնարավորության դեպքում Թուրքիան իր ամուր աջակցությունն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս համատեքստում Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախությունը և ցանկանում է, որ այդ վեճերը լուծվեն խաղաղ ճանապարհով՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, Թուրքիան աջակցում է եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին»,- ասել է Յաշար Գյուլերը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…