Լրահոս 24/7

Եռաբլուրն անհատական խիզախման եւ պետական անկազմակերպվածության խորհրդանիշ է

Մեր սերնդի մանկության եւ պատանեկության տարիներին Ստալինի պաշտամունք դեռ կար: Երևի նպաստում էր պետական քարոզչությունը: Տպագրվել էին խորհրդային զորավարների հուշերը, նկարահանվել ֆիլմեր, որ Ստալինի միանգամայն մարդկային կերպար էին մատուցում: Բայց ժողովրդի մեջ ավելի շատ տարածված էր նրա որդու գերության պատմությունը:

Հուզմունքով ասում էին, որ երբ առաջարկել են Պաուլյուսին որդու հետ փոխանակել, Ստալինը պատասխանել է, որ ինքը ֆելդմարշալին շարքային զինվորի հետ չի փոխանակի: Մեզանում պատերազմին երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության, գործարար հեղինակությունների որդիների չմասնակցության թեման հանրային քննարկումների առարկա է:

Օրերս հրապարակվել էր Իսրայելի կառավարության անդամների ցանկը. Բոլորը Գազայում կռվող որդի, դուստր ունեն: ՀԱՄԱՍ-ի առաջնորդն էլ հայտարարել է, որ հարազատներից հիսունը զոհվել է: Մարդիկ համեմատում են եւ զայրանում: Բանը երբեմն հասնում է պոռթկումի, թե ինչու՞ Եռաբլուրում ոչ մի պաշտոնյայի որդի չի հանգչում:

Բացառություններ, իհարկե, կան, բայց ընդհանուր պատկերն այն է, ինչ ժողովուրդն է ասում՝ պատերազմի ժամանակ երկիրն աղքատներն են պաշտպանում, իսկ խաղաղությունը վայելում են հարուստները: Խորհրդային առաջնորդների կամ Իսրայելի կառավարության անդամների օրինակը մեզ հարիր չէ:

Ստալինի որդին կադրային զինվորական էր, ինչպես նաեւ՝ կրտսերը, որ ռազմական օդաչու էր: Պատերազմում զոհվել են նաեւ Միկոյանի, Խրուշչեւի որդիները: Նրանք նույնպես զինվորական էին, ոչ թե՝ զորահավաքով բանակ կանչված պահեստազորային: Անկախ Հայաստանի էլիտան իր զավակներին ռազմական կրթություն չի տվել:

Ընտրել են իրավաբանի, տնտեսագետի, միջազգայնագետի մասնագիտություն, ուսումնառությունը շարունակել արտերկրում: Եւ ոչ էլ քաղաքական գործունեությամբ են զբաղվում: Ավելի շատ գործարար աշխարհի մարդիկ են: Հայաստանում չկա մի քաղաքական գործիչ, ում զավակն ընտրած լինի զինվորականի մասնագիտություն: Իսկ թե ինչպես եւ որտեղ են նրանք պարտադիր զինվորական ծառայություն անցել կամ ազատվել՝ հանրությունը գիտի:

Ստացվում է, որ Հայաստանում, իրոք, զինվորական են միջին կամ աղքատ խավի որդիները, պահեստազորում հաշվառված են դարձյալ նրանք: Եւ պատերազմը, սահմանային սրացումը, դիպվածը կամ պատահարը խլում է նրանց կյանքը, Եռաբլուրում հանգչում են նրանք: Խոսվում է բանակում բարեփոխումների, նոր սպառազինությունների, անվտանգային համակարգի կատարելագործման առաջնահերթությունից: Այդպես է: Որքան էլ միջազգային աջակցություն լինի՝ երկրի սահմանները նրա բանակն է պահում: Բայց բանակն ամենից առաջ մարդն է՝ զինվորը, սերժանտը, ենթասպան, դասակի, վաշտի, գումարտակի, հրետանային հաշվարկի հրամանատարը՝ մինչեւ ԶՈՒ ԳՇ պետ: Բանակի մասին չի կարելի ասել՝ «տղերքը լավ կռվեցին»։

Զինվորը, սպան «տղա» չէ, ընկեր չէ: Նա զինվորական է, նրա համազգեստը՝ պետական խորհրդանիշ: Բանակի բարեփախման ծրագիրը մասնագետի թեմա է: Բանակի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխումը բոլորիս խնդիրն է: Առանց դրա պրոֆեսիոնալ բանակ դժվար է պատկերացնել: Քաղաքական-իշխանական էլիտայի մի սերունդ պետք է հոգեբանական արգելանքը հաղթահարի եւ իր զավակներին ռազմական կրթություն տա: Ոչ թե այն, ինչ ունեցել ենք, այլ՝ համակողմանի կրթություն:

Ցարական բանակի ապագա սպաները ռազմական դպրոցում պարի դասընթացներ էլ էին անցնում: Պարահանդեսը սպայական կենցաղի տարր էր: Կարո՞ղ ենք հաղթահարել կարծրատիպը:

Ռազմական մասնագիտությունը կյանք փրկելու համար է: Իսկ Եռաբլուրը այնտեղ հանգչողների խիզախության եւ պետական անկազմակերպվածության խորհրդանիշ է, որից դասեր առնելն այլեւս պետական անվտանգության հարց է:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago