Լրահոս 24/7

Շահրամանյանն ամեն օր զանգում է Բաքու, խոսում է. Սամվել Բաբայան

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է եղել․

«Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է մարդկանց», – քննիչ հանձնաժողովի նիստից հետո նշել է նա։

44-օրյա պատերազմի օրերին ԼՂ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Բաբայանը պատերազմում իր մեղքի մասին հարցին ի պատասխան՝ ասել է.

«Դուք գտնում եք, որ այդ պաշտոնում եմ եղել, պետք է ինչ-որ մեղք ունենա՞մ։ Չունեմ, իհարկե, ոչ»։

Բաբայանը նշել է, թե ինքը մինչև պատերազմը հասկացել էր, որ Ադրբեջանը հաղթելու է ռազմական գործողությունները, այդ նպատակով նա նաև նախազգուշացնող նամակներ է ուղարկել ՀՀ և ԼՂ իշխանություններին։

Ըստ Բաբայանի, քանի դեռ Ադրբեջանը չէր վերցրել Շուշին, պատերազմը չէր դադարեցնի։

Բաբայանն ասել է, որ ինքը Արցախի էջը փակված չի համարում։ Նա նշել է, թե ԼՂ-ն հանձնել է ԼՂ իշխանությունը.

«Ամսի 19-ի դեպքերով Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով»։

Նա քննադատել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը.

«Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնվել փաստաթղթի շուրջ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։

Սամվել Բաբայանը նշել է, թե ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. «Շահրամանյան Սամվելը, որին ընդդիմադիր դաշտը սիրում է, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է»,- նշել է նա։

Հարցին՝ ի՞նչ են խոսում, Բաբայանը պատասխանել է. «Չգիտեմ, իրեն հարցրու»։

Նա հիշեցրել է Շահրամանյանի հայտարարությունը, թե բանակցում են տեղահանվածների վերադարձի հարցով. «Հիմա ես ձեզ ասում եմ՝ ինքը բանակցում է»։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

1 hour ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

1 hour ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

22 hours ago