Հասարակություն

«Նախագծի նպատակը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է». փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձավճարներին առնչվող նոր նախագիծն է։

Գրիգորյանը նշել է, որ գլխավոր նպատակը Կենտրոնի բեռնաթափումն է։ Հարցին՝ միջազգային փորձն ուսումնասիրվե՞լ է, փոխքաղաքապետը նշել է. «Միջազգային փորձի մաս է կազմում առհասարակ որևէ հատվածում կայանումն արգելելը, միջազգային փորձի մաս է կազմում որևէ հատվածում, օրինակ, 2 ժամից ավել, գումար չվճարելով, չկայանելը։ Երբ ասում եք՝ միջազգային փորձ, դրանից բխում են շատ ավելի խիստ կարգավորումներ»,– ասել է նա։

Գրիգորյանը նաև ներկայացրել է նախատեսված փոփոխությունների հիմնավորումները. «Սա գործադիրի կողմից առաջարկվող փոփոխություն է, որը դեռ պետք է ավագանու կողմից ընդունվի, մերժվի կամ ընդունվի որոշակի փոփոխություններով։ Մեր նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ։ Այսինքն, մեկնաբանությունները, թե նպատակն ավել փող հավաքելն է, սխալ է․ նպատակը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է»,- ասել է նա։ 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

12 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago