

Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովի ընթացքում կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։
Այս տարվա համաժողովին մասնակցել է նաև հայտնի գիտնական Սեզար Հիդալգոն, ով Ռիկարդո Հաուսմանի հետ գիտական շրջանառության մեջ է դրել «Տնտեսական բարդություն» (Economic complexity) հասկացությունը։ Սեզար Հիդալգոն համաժողովի ընթացքում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը։
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ։
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…