ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։
Ըստ այդմ, մինչև 2026 թ․ երկարաձգվել է ՍՍՀՄ պետություններում ծնված ազգությամբ հայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու ժամկետը։
«ՍՍՀՄ պետությունների՝ ազգությամբ հայ քաղաքացիներին Հայաստանի քաղաքացի ճանաչելու գործընթացը պետք է ավարտվեր 2023թ․ դեկտեմբերի 31-ին։
Այդուհանդերձ, պրակտիկան ցույց է տալիս, որ մենք դեռ դեպքեր ունենք, երբ մի շարք անձինք դիմում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` Հայաստանի քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։
Ըստ այդմ, առաջարկում ենք երկարաձգել ժամկետները 3 տարով` մինչև 2026թ․»,– հայտարարել է Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

















