Լրահոս 24/7

ԵՄ-ն իր ներդրումն է բերում ՀՀ-ում ընթացող ոլորտային բարեփոխումներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նախնական տեղեկատվություն:

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների սովորողների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարելագործում են նաև անգլերենի իմացությունը, միաժամանակ սովորելով՝ ինչպես լինել ակտիվ քաղաքացի և լսելի դարձնել իրենց ձայնը։

Քննարկումը կազմակերպվել է «Հասկանալով Եվրոպան» ծրագրի համակարգողների ամենամյա հանդիպման շրջանակում, որին մասնակցել են շուրջ 40 երիտասարդներ՝ Հայաստանից և եվրոպական 10 երկրներից։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն կարևորել է երիտասարդության դերակատարումը պետական քաղաքականության և ռազմավարական նախագծերում:

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը տարբեր ասպարեզներում՝ այդ ուղղությամբ նախաձեռնելով խրախուսական մի շարք ծրագրեր:

Խոսելով պետական երիտասարդության քաղաքականության մասին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» օրենքի մշակման աշխատանքներին:

«Օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է։ Այն կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով այդ գործընթացում ԵՄ համագործակցության կարևորությունն ու հաջողված փորձի տեղայնացումը։

Նրա խոսքով՝ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում ուսումնասիրել է այլ երկրների փորձը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ Եվրոպական միությունն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago