

Մեր երկու երկրները թևակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, և վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում բարեկամական խմբի ղեկավարը մեծապես կարևորել է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի երկրների եւ, հատկապես, Իրաքի Հանրապետության հետ: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է վերջերս Հայաստան ժամանած Իրաքի նախագահի առաջին` պատմական այցին:
Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Երկուստեք արժևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել պատգամավորական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեության կարևորությունը:
Քննարկվել են փոխայցեր կազմակերպելուն, մի շարք ոլորտներում առարկայական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…