Հասարակություն

Հայաստանի խուլերի միավորման նախագահին հարվածելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նոյեմբերի 30-ին ժ.13.52-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Կողբացի փողոցի 69 հասցեում վիճաբանության ժամանակ հարվածել են Հայաստանի խուլերի միավորման նախագահի քթին, ինչի հետևանքով այն արնահոսում է: Նույն օրը՝ ժ.18.40-ին, «Աստղիկ» բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1983թ․ ծնված Երևանի բնակիչ Վ․ Սարգսյանը․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

«Պարզվել է, որ նշված հասցեում ավտոկայանատեղիի հետ կապված վիճաբանություն է առաջացել հավաքված մի խումբ անձանց միջև, ինչից հետո սկսել են փոխադարձ հարվածներ ու հայհոյանքներ հասցվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել և բաժին են տեղափոխել 4 անձի։ Ավելի ուշ նրանք արգելանքից ազատ են արձակվել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հաղորդման առթիվ 2023թ․ նոյեմբերի 30-ին քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. «Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են դեպքին ականատեսները, վերցվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։

Թիվ 1

Recent Posts

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

13 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

18 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

35 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

48 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

1 hour ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

2 hours ago