Հասարակություն

Սահմանվում են քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին լիցենզիաների տրամադրման առավել հստակ և պարզ պայմաններ

Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Այսպիսով՝ սահմանվում են ոլորտի կազմակերպություններին լիցենզիաների տրամադրման առավել հստակ և պարզ պայմաններ, օպտիմալացվում կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող օրենսդրական ակտերը, կազմակերպությունների լիցենզավորմանը զուգահեռ ներդրվում է մասնագետների հավաստագրման կարգ:  

Լիցենզիան կազմակերպություններին տրամադրվելու է ըստ դասերի՝ ելնելով օբյեկտների ռիսկայնության աստիճանից: Կախված դասից և գործունեության տեսակից՝ պահանջներ են սահմանվում ինչպես կազմակերպության պատասխանատու մասնագետի, այնպես էլ ինժեներատեխնիկական ու բանվորական անձնակազմերի, մեքենա-մեխանիզմների, սարքավորումների վերաբերյալ:

Թվայնացվում է լիցենզավորման ողջ գործընթացը: Փաստաթղթերի առցանց ներկայացումից մինչև էլեկտրոնային ձևաչափով լիցենզիայի տրամադրում բոլոր փուլերը կիրականացվեն քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով: 
Ընդունված որոշմամբ կանոնակարգվում են նաև քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման համար դիմելու, շարունակական մասնագիտական զարգացման, թեստավորման կազմակերպման, հավաստագրի շնորհման հետ կապված հարցերը: 

Կարգավորումներ են նախատեսված ինչպես լիցենզավորման համար առաջին անգամ դիմող, այնպես էլ գործող կազմակերպությունների համար: Որոշմամբ ապահովվում է 2022թ. նոյեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունների կիրարկումը, որոնք ուժի մեջ են մտնելու այս տարվա դեկտեմբերի 17-ից: 

Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի 17-ից սկսած 9 ամսվա ընթացքում (մինչև 2024թ. սեպտեմբերի 17-ը), լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններն ու հավաստագրման հավակնող մասնագետները պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ վերալիցենզավորման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

1 hour ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

2 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

3 hours ago