

ԱԺ-ն կողմ 26, դեմ 57, ձեռնպահ 1 ձայներով դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելուն:
Մինչ այդ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ երեկ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ունեցել է ամենաերկար նիստը, և այդ ընթացքում մանրամասն քննարկվել է «Հայաքվե» նախագծի բովանդակային հատվածն ամբողջությամբ․
«Մենք նշել ենք, որ իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրներ կան նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ առնվազն առաջին հոդվածում։
Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածին (հայոց ցեղասպանության ժխտում), մենք արձանագրել ենք, որ քրեական օրենսդրությունը (թե՛ գործող, թե՛ նախկին) պարունակում է նման հանցակազմ»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ այդ հոդվածը չէր կարող տեղ գտնել, և վերոնշյալ հիմնավորումները ներկայացված են եղել գործընկերներին, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքական նախաձեռնության ներկայացուցչին․
«Չի կարելի ասել՝ առանց բովանդակային քննարկման հանձնաժողովը որոշում է կայացրել»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…