

ԱԺ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Ալավերդիում տեղի ունեցած իրադարձություններին։
«Ալավերդիում Ավագանու մեծամասնությունը, 27 անդամներից 14-ը նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, համայնքապետը լկտի խուլիգանական ձևով նախ փակել են համայնքապետարանի, հետո նիստերի դահլիճի դուռը՝ փորձելով թույլ չտալ որպեսզի նիստը կայանա, ստիպված են եղել դիմել փրկարար ծառայությանը, որպեսզի դուռը բացվի:
Հետո նիստը գումարվել է, նիստը ընթանում էր, ավագանիները քվեարկում էին արդեն, ու մեկ էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը, ով ավագանու անդամ չի հանդիսանում, մտել է դահլիճ ու շուռ տվել քվեատուփի պարունակությունը: Հիմա այստեղ ոստիկանությունը ինչ-որ գործողություն պիտի կատարի, թե՞ չպիտի կատարի»,- հայտարարել է Ալեքսանյանը։
«Ոստիկանությունը կատարել է իր պարտականությունները։ Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են, որ կարող են այդպես հարց լուծել՝ քվեատուփ շուռ տալով կարող են անտեսել ավագանու մեծամասնության ձայնը»,- ավելացրել է պատգամավորը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…