Հասարակություն

«ԼՂ հարցն օգտագործվել է, որ Հայաստանում պետություն չկայանա». վարչապետ

Որոշ ուժերի կողմից ԼՂ հարցը երկար տարիներ օգտագործվել է մի նպատակի համար՝ որ Հայաստանում պետություն չկայանա, և այդ համոզմունքը ինձ համար գնալով ավելի է խորանում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարց չի եղել, և մենք չենք առերեսվել այդ իրականության հետ. «Սա խորքային պրոբլեմներից մեկն է, այդ թվում՝ մեր կառավարության»։

Նա նշել է, թե «ինքնորոշում» եզրույթի հետ կապված բազմաթիվ ելույթներ է ունեցել. «Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը՝ նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ–ն ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»։

Ըստ վարչապետի՝ ոչ բոլորն են օգտագործած տերմինները համադրության մեջ դրել դրանք ստեղծած կառույցների ու մարմինների ընկալումների հետ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago