Լրահոս 24/7

Ապարանի վթարային շենքի բնակիչները նոր բնակարան կստանան

Կառավարության որոշմամբ Ապարանի երկու հասցեների վթարային շենքերում բնակվող ընտանիքները կստանան նոր բնակարաններ։

Ըստ որոշման հիմնավորումների՝ այդ շենքերում այս պահին էլ բնակվում է 38 ընտանիք։ Որոշման նախագծով առաջարկվում է այդ ընտանիքներին նոր շենքում հատկացնել բնակարաններ, իսկ մնացած 5 բնակարանները տրամադրել 1988թ․ Նալբանդի երկրաշարժի հետևանքով Ապարանում բնակելի տունը քանդված (կամ քանդման ենթակա) և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու 2020թ․ ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։

Անդրադառնալով փլուզման եզրին հայտնված վթարային շենքերի քանդմանը՝ վարչապետը պահանջեց իրեն գրավոր տեղեկանք տալ, թե երբ դրանք քանդված կլինեն։Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ 38 բնակարանից 7-ի սեփականատերերը երկրում չեն.

«Քանի դեռ որևէ մեկի սեփականությունը որևէ բնակարանի նկատմամբ գրանցված է, համայնքը քանդելու հարցում սահմանափակում կունենա»,- ասել է նա՝ շեշտելով, որ այդ բնակարանները փակ են։

«Այդ մարդիկ նույնականացված են, գիտենք, արդեն խնդրել ենք, որ համայնքը կապ հաստատի մարդկանց հետ, որոնք ՌԴ-ում են»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago