Լրահոս 24/7

ՊՆ-ի միջոցներում վերաբաշխում կկատարվի

Պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցներում վերաբաշխում կկատարվի, և գումարը կուղղվի զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը:

Վերաբաշխում կատարելու ենթակա գումարը 760 միլիոն դրամ է, այն կատարվելու է 2023 թվականի ՊՆ-ի խնայողությունների հաշվին: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:Նախարարը հիշեցրեց՝ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ, իսկ նախկինում վարկի 10 տոկոսի չափով էր:

Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոսի չափով, իսկ նախկինում 3 տոկոսի չափով էր:«Կառավարության որոշմամբ սահմանված է տարեկան 500 զինծառայողի ծրագրից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասաց Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Կառավարությունը որոշում էր կայացրել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում աջակցություն ցուցաբերել զինվորականներին:

Ըստ այդմ՝ զինծառայողները դիմում էին նախարարություն, և բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում տեղի էր ունենում բնակարան ձեռք բերելու վիճակահանություն: Բայց արդեն երկրորդ տարին է, ինչ վիճակահանության հատվածը չի կատարվում, բոլոր զինծառայողների ներկայացրած հայտերը բավարարվում են:

«Երկու փոփոխություն ենք արել. նախկինում կանխավճարի մասով կապում էինք դա բնակարանի արժեքի հետ, վարկերի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2,5 միլիոն դրամ: Նախկինում մենք սուբսիդավորում էինք 3 տոկոսը, հիմա սուբսիդավորում ենք 5 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Պապիկյանի՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը:

Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ եթե տեմպը ապահովվի, ապա կարելի է ասել, որ զինծառայողների բնակարանների ապահովության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել ապագայի համար:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago