Լրահոս 24/7

Ադրբեջանը ցույց է տալիս, որ երբ երկկողմ բանակցում ենք, դրական արդյունք է լինում. Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն, այս քայլին գնալով, մի կողմից փորձում է մեղմել իր վրա ճնշումները, մյուս կողմից՝ երկկողմ բանակցությունների օրակարգ թելադրել.

«Թիվ 1 նպատակը բանակցային փակուղային իրավիճակը տեղափոխելն է իր առաջարկած բանակցային դաշտ, որովհետև իր վրա ճնշումներ կան՝ «չեք գնում Եվրոպա», «չեք գնում որևէ տեղ»։

Բանակցություններն, ըստ էության, դադարեցված էին, և ո՞ւմ մեղքով։ Այդ մեղադրանքից պետք է դուրս գար Ադրբեջանն, ու այս քայլը դրան է ուղղված։ Նաև ցույց է տալիս՝ երբ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունք է լինում։ Սա կբերի խաղաղության պայմանագրի ամբողջացման, ու բանակցությունները կտեղափոխի երկկողմ ձևաչափ»,- ասել է նա։

Ռուստամյանը պնդել է, որ երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է, քանի որ սա հաղթածի ու պարտվածի խոսակցություն է։

Ռուստամյանը չի բացառել, որ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, բայց անորոշ ձևակերպումներով, և կողմերից յուրաքանչյուրն իր ուզածով այն մեկնաբանի։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

11 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago