

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի փաթեթի մշակման համար հիմք է հանդիսացել Կառավարության ծրագրի 15-րդ կետը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարության 11-րդ կետը, որոնցում նախատեսված է՝ Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի որպես պետական ծառայության առանձին տեսակ, բացառվի տարբերակված մոտեցումը միևնույն ենթակա կարգավիճակ ունեցող պետական մարմինների միջև, ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և ձեռնհաս կադրերի համար առավել գրավիչ դարձնելու, ընդլայնվեն պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները:
Պրոբացիայի ծառայությունը որպես պետական ծառայության առանձին տեսակ նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով, գործառույթներով և գործառութային առանձնահատկություններով՝ այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
«Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում ենք Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ»,- ասաց Լևոն Բալյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց վերջինիս՝ խնդրելով ասել՝ արդյոք այս օրենդրական փաթեթը կապակցվա՞ծ է որևէ վարկային ծրագրի կամ վարկ տրամադրելու պայմանների հետ, ի՞նչ նոր առանձնահատկություններ են սահմանվում Պրոբացիայի ծառայության մասով, որոնք աշխատողներին պետք է շահագրգռեն, որպեսզի ներգրավվեն այս ծառայության մեջ:
Արդարադատության նախարարի տեղակալը պարզաբանեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված չէ որևէ վարկային ծանրաբեռնվածությամբ:
«Այս նախագիծը վերաբերում է կոնկրետ Պրոբացիայի ծառայությանը, որը կարգավորելու է ծառայողների կարգավիճակը, գործառույթները, իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները, որի շրջանակում նախատեսվում է նաև ատեստավորման ընթացակարգ ներմուծել, ինչն ավելի կշահագրգռի մարդկանց այս ծառայությունը իրականացնելու և հնարավորինս լավ որակի ծառայություն մատուցելու»,- նշեց Բալյանը:
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով՝ օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2016 թվականների գործունեության միջոցաառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2013 թթ. ռազմավարության և միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման հետ:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակ ունեցող՝ ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունն ավելի գրավիչ և դարձնելու համար:
Արփինե Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…