Լրահոս 24/7

Գևորգ Պապոյանը՝ 32 հայ գերիների վերադարձի գործընթացի մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը չի տիրապետում տեղեկատվության, թե 32 գերիների վերադարձի մասով գործընթացն ինչ փուլում է: Այդ մասին նա խոսեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե 32 գերիներին վերադարձնելու մասով լուր կա՞:

Գևորգ Պապոյանը նաև ընդգծեց, որ այդ մասով որևէ ժամկետ հստակ նշված չի եղել, միայն ենթադրեց, որ նույն պահին կլինի գործընթացը, այսինքն՝ 32 հայ գերիները կգան, 2-ը՝ կգնան:

Հարցին՝ բացառվո՞ւմ է, որ պաշտոնական Բաքուն հետ կանգնի 32 գերիներին վերադարձնելու դիրքորոշումից և նոր նախապայմաններ ներկայացնի, Պապոյանը պատասխանեց. «Մենք ասում ենք՝ գնում ենք ինչ-որ գործընթացի, ոչինչ չի կարելի բացառել երբեք, բայց եթե մենք գնում ենք գործընթացի, այդ գործընթացի վերջում 32-ը չեն, մնացածն էլ են գալու: Այսպես է լինելու:

Հիմա դժվա՞ր է լինելու որոշ մարդկանց համար, հե՞շտ է լինելու իրականությունն ընդունել, բայց խաղաղության վերջնակետը լինելու է դեմարկացիան, դելիմիտացան, սահմաններին ոչ թե զինվորների ու խրամատների, այլ սահմանապահների առկայությունը, փոխադարձ կապերի վերականգնումը և այլն, և այլն: Այս ամեն ինչը եթե չեղավ, խաղաղությունը չի լինելու»:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago