Հասարակություն

Ինքնակամ կառույցների համար տուգանքի չափը կբարձրանա

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի շրջանակներում առաջարկվում է բարձրացնել ինքնակամ կառույցների և կառուցապատումն սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափը:

Նախագծով առաջարկվում է․

• հողօգտագործման կամ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքը դարձնել 750000-ից 1500000.
• նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու համար տուգանքը՝ մինչև 2000-ապատիկից դարձնել 2000000 դրամ
• վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը դարձնել մինչև 2500000 դրամ:

Նախարարի տեղակալը նշել է, որ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հավաքագրվել են լրացուցիչ վիճակագրական տվյալներ ինքնակամ կառույցների վերաբերյալ: Արդյունքում պարզ է դարձել, որ իրավախախտումները դեռ շարունակվում են մեծ թիվ կազմել և ինքնակամ կառույցների դեմ պայքարում Կառավարության և ԱԺ կողմից ընդունված 2021-2022 թվականների իրավական ակտերի փոփոխությունները ցանկալի արդյունք դեռ չեն տվել:

Ավելին, փոփոխությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ շինարարության թույլտվություն ստանալու տուրքի չափն ավելի բարձր է, քան ինքնակամի համար սահմանված տուգանքը: Հարությունյանի խոսքով՝ հենց վիճակագրական տվյալների այդ պատկերով նույնպես հիմնավորվում է Նախագծով առաջարկվող տուգանքի չափի բարձրացումը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago