

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, թե Հայաստանը վերջին մի քանի տարում, լինելով ԵԱՏՄ անդամ, մեծ հաջողություններ է գրանցել, նաև՝ տնտեսական։
Ըստ նրա՝ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 12,7% տնտեսական աճ, ինչը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի մասշտաբով առաջիններից էր, և այս բոլոր ձեռքբերումները Հայաստանն ունեցել է ԵԱՏՄ շրջանակներում գործունեություն ծավալելիս։
«Շատ նորմալ է, որ մենք մասնակցենք ԵԱՏՄ նիստերին»,- ասել է նա՝ հավելելով․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկանում ենք պաշտոնապես՝ կառավարության աղբյուրներից և հայտարարություններից, և թույլ տվեք, որ ես հղում անեմ կառավարության աղբյուրներին: Ես ասացի իմ կարծիքը, և կարծում եմ, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար, և ԵԱՏՄ–ին անդամակցությունը բավականին դրական բաներ է բերում մեր երկիր»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…