

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 10-րդ հանդիպումը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանը կրկին դարձել է Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ՝ 2023-2027 թթ․ ժամանակահատվածի համար:
Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսացել նաև 2013-2021 թթ․՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններով․ 2020 թ․ Հայաստանի նախաձեռնությամբ Կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայկական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ գործուղման վերաբերյալ հայտարարություն։ Նախաձեռնվել է նաև Երկրորդ արձանագրության ընթացակարգերի վերանայման գործընթացը՝ ծայրահեղ հրատապ իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի անհրաժեշտությունը ծագել էր 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծությունից հետո։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…