

Միացյալ Նահանգները շուտով կարող է կորցնել Կիևին օգնելու իր հնարավորությունը, եթե Կոնգրեսը չհաստատի Ուկրաինային լրացուցիչ բյուջետային հատկացումները։
Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դեկտեմբերի 12-ին Բայդենը հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը ներառում էր զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի բաղադրիչներ, HIMARS MLRS-ի լրացուցիչ զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային զենք և այլն։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալի՝ Ուկրաինայում պատերազմից սկզբից ի վեր Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 44,2 միլիարդ դոլարի օգնություն։
ԱՄՆ Սենատում ձախողվել է Ուկրաինային, Իսրայելին և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցներին (ներառյալ մասամբ ճանաչված Թայվանը) 105,85 մլրդ դոլարի ռազմական օգնության «համակցված» փաթեթի վերաբերյալ նախնական քվեարկությունը:
Քննարկման մեկնարկին աջակցել է 49 սենատոր։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում նախագծի քննարկման համար նախաձեռնությունը պետք է ստանար 60 ձայն:
Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր չէ արձակուրդ գնալուց առաջ անդրադառնալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի թեմային։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…