

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։
«Այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Լեռնային Ղարաբաղը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ:
Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով այլընտրանք չունեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է նա։
Լրագրողի հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը ծանոթացել է արդյոք Խաղաղության պայմանագրին, նա ասել է, թե ինքն անձամբ մինչև այժմ գաղտնի նյութերին ծանութանալու գաղտնիության թույլտվություն չունի:
Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի հայաթափվելուց հետո ինչպես կարելի է գնալ խաղաղության.
«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, առավել ևս ԼՂ-ում չեն փոխվել:
Եվ Լեռնայի Ղարաբաղի այս ցեղասպանությունից հետո ինչպես կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին և ասել, որ այսօր պատրաստ ենք խաղաղության»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…