Գլխավոր
14.12.2023

Իմանալ զբանս պետականության

Իմանալ զբանս պետականության

Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ «Մեդիամաքս»-ի տնօերենը սկզբունքային խնդիր է առաջադրել, թե ինչու՞ չկարողացանք կենդանի պահել Ղարաբաղ կոմիտեի ֆենոմենը եւ հիշում է, որ երբ 1996-ի նախագահական բարդ ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքն է հարցրել Վազգեն Մանուկյանի մասին, ստացել է պատասխան, որ Մանուկյանը պարկեշտ, մարդկային եւ ընկերական հարաբերություններում անկեղծ, առհասարակ սկզբունքային մարդ է: Գնահատականի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը երաշխավորել է «գլխով»: Առաջին նախագահն այլ առիթներով դրվատել է Ղարաբաղ կոմիտեի առհասարակ բոլոր անդամներին: Բայց 1996 թ. նախագահական ընտրապայքարում կամ դրանից հետո իր գլխավոր ընդդիմախոս-մրցակցին տված գնահատականը, երեւի, պետք է փորձել իմաստավորել այլ հարթությունում, բոլորովին ուրիշ կտրվածքով, քան Ղարաբաղ կոմիտեի ֆենոմենալացումն է:

Վազգեն Մանուկյանին գնահատելով «սկզբունքային» գործիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծես, փորձել է վանել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին արտաքին դերակատարների միջամտության հանրային-ներհայաստանյան, ներհայկական ընկալումը: Եթե կա իրավիճակի, ելքի, Հայաստանի հեռանկարի պատկերացումների տարընկալում, ապա դա ներքին, բացառապես հայկական դիսկուրսի տիրույթում է, ուժային կենտրոններն այստեղ չունեն ազդեցիկ ներկայություն՝ այսպես, թվում է, պետք է հասկանալ Վազգեն Մանուկյանին տված գնահատականը: Եւ եթե մենք վրիպում կամ սխալ թույլ ենք տվել, ապա դա ոչ թե Ղարաբաղ կոմիտեի ֆենոմենալացման բացթողումն է, այլ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ներկայացրել ենք ոչ որպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ ընկալումների տարակածության, այլ՝ արտաքին կողմնորոշմամբ պայմանավորված հակասությունների «հանգուցալուծում»:

Այս «հայեցակարգն» իրեն զգացնել է տալիս նաեւ այսօր: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի լուծարումն սկսվել է 2016թ. օգոստոսին, հակադարձում են, թե իսկ ինչու՞ դա տեղի ունեցավ 2020 թ. պարտությունից հետո կամ 2023թ. սեպտեմբերի 20-ին, ոչ թե, ասենք, 2017թ. աշնանը՝ Ժնեւում Սերժ-Սարգսյան-Իլհամ Ալիեւ վերջին հանդիպումից եւ նրանց միջեւ տանսհինգ րոպե տեւած առանձնազրույցից հետո, որի ոչ միայն մանրամասնութունները հայտնի չեն, այլ առհասարակ այդ մասին ոչ ոք չի հիշում եւ չի հիշեցնում: Քառասունչորսօրյա պատերազմը, պարտությունը, հաջորդած իրադարձությունները, իրավիճակը, երբ ունենք այն, որ ոչինչ չունենք, հանրությանը ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի «վարձահրավիրվածության, օտարահպատակության եւ արտաքին շահագրգիռ կենտրոններից մեկի շահերն սպասարկելու նպատակադրվածության» հետեւանք: Իսկ որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի «հավաքագրումը»՝ ոչ ոք չի հարցնում եւ պատասխանի ակնկալիք էլ չունի: Արդյունքում ստանում ենք Հայաստանի՝ որպես անկախ պետության ֆենոմենի չգոյության ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ընկալում. եթե մի երկրում հնարավոր է «կազմակերպել թավշյա հեղափոխություն» եւ հասնել պետական կառավարման համակարգի առնվազն տուրբուլենտության, ապա ինչու՞ բացառել եւս մեկ իշխանափոխության հնարավորությունը: Ընդ որում, եթե 1996 թվականին այս առումով Ադրբեջանի հնարավորությունները չափազանց սուղ կամ գրեթե զրոյական էին, ապա քառասունչորսօրյա պատերազմից հետո մեր գոնե տեղեկատվա-քարոզչական իրականության մեջ Բաքվի ներկայությունը գրեթե ամենուր զգացնել է տալիս: Վազգեն Մանուկյանին բնութագրելով որպես պարկեշտ մարդու եւ ընկերոջ, սկզբունքային քաղաքական գործչի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը ձերբազատել է անսուբյեկտության, ֆորպոստ լինելու կերպարից: Հայաստանի սուվերենության վերահաստատման ճանապարհի սկիզբը նրա այդ կերպարի վերագտնումն է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է