Հասարակություն

Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին:

Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքներն սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ 

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերոնշյալ մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքները: 

Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում, երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

11 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago