Վերջին տարիներին ֆիզիկական և թվային փորձառությունների համադրությամբ ի հայտ է եկել «Ֆիջիթալ» տերմինը՝ պատրաստ լինելու ապագայի շարժիչը:
Մի շարք ոլորտներում սա նոր հնարավորությունների սկիզբ է:
Մեծ աղմուկ բարձրացրած NFT-ների աշխարհը նույնպես այս ֆիջիթալ հեղաշրջման մասն է: Այդ ինքնատիպ NFT-ներն իրենց արտահայտումն են գտել ֆիջիթալ սրահներում, որոնցից մեկն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ մոլում: Երկրորդ նորաբաց սփեյսը գործում է Հայաստանում՝ Arhvestanots by Door-ում:
Հայաստանում բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսը NFT պատկերասրահ է, որտեղ ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ և՛ թվային, և՛ ֆիզիկական ձևաչափով:
Ստեղծարարները, գործարարները և բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ուզում են մուտք գործել NFT-ների յուրահատուկ աշխարհ, այստեղ կարող են ներկայացնել սեփական գործերը: Ցուցադրված NFT-ները հնարավոր է վաճառել ՀՀ դրամով:
Սրահում տեղադրված են նորագույն սարքավորումներ՝ 3D պրինտեր, NFT տերմինալ, կա հանդիպումների առանձին սենյակ և հատուկ քոուորքինգ սփեյս՝ նախատեսված հարմար ու հաճելի միջավայրում աշխատելու համար:
Պատկերասրահում հնարավոր է նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ ու ցուցադրություններ: ftNFT ֆիջիթալ սփեյսում ցուցադրված են Akneye-ի, Funky Bunch-ի, Արթուր Սարյանի, Դավիթ Գալստյանի և այլ տաղանդավոր արտիստների ստեղծած հավաքածուների բացառիկ նմուշները:
Այցելելով հայկական առաջին NFT ֆիջիթալ սփեյս՝ կբացահայտեք արվեստը նորովի: Հայկական առաջին NFT հարթակում՝ ftnft.am-ում, կարող եք ՀՀ դրամով առք ու վաճառք անել:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…