Լրահոս
17.12.2023

Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային կարող են մաքսազերծվել Երևանում, Վանաձորում և Սիսիանում

Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային կարող են մաքսազերծվել Երևանում, Վանաձորում և Սիսիանում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․

1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,
2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,
3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Ընդ որում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում․

1) «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ,   ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95
2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ,  ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43  

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք­սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը:

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար