Լրահոս 24/7

Նորատուսցին փորձել է Գորիսում սիգ վաճառել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ:

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Գավառում` վերավաճառելու նպատակով:

Ձկներն առգրավվել են: Դրանցից երեքն ուղարկվել են փորձաքննության, մնացածը փաթեթավորվել, կնքվել ու տեղավորվել են սառնարանում:

Կրկին հորդորում ենք` զերծ մնալ սիգ ձկան որսից ու վաճառքից:

Ձվադրման այս շրջանում սիգի որսն արգելված է, և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նման զանցանքների համար նախատեսված են տուգանքներ: Սակայն նպատակը պատժելը չէ, այլ այն, որ ձկնատեսակը բնականոն վերարտադրվի, այլ կերպ ասած` որ վաղն էլ Սևանում որսալու ձուկ լինի:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

34 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

46 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago