

Կառավարությունը պետական աջակցություն է տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։
Մասնավորապես, շահառուի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու համար զոհված զինծառայողի ծնողի և միասնական սոցծառայության տարածքային կենտրոնի միջև կկնքվի աջակցության տրամադրման պայմանագիր, և ծնողը հնարավորություն կունենա մինչև երեխայի մանկապարտեզ գնալը դայակ ունենալ։
Այդ նպատակով կտրամադրվի մինչև 104.000 դրամ գումար։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ զոհված զինծառայողների ընտանիքներում 2021թ. սկսած արդեն 54 երեխա է ծնվել։
Առաջարկվող նախագծով պետական աջակցություն կարող էր ստանալ բնակության վայրում չհաշվառված անձը, ինչը վարչապետի առաջարկով կենթարկվի փոփոխության:
«Մեր շահառուն երեխան է, որքան լավ պահեն երեխային, այնքան լավ: Եթե հանգամանքներից մեկն այն է, որ երեխայի հարազատն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ»,- ասել է վարչապետը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…