

Մեր բոլոր արգելոցների մոտ ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա. հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։
Նա նշել է, որ արգելոցների մոտ բացակայում են սանհանգույցները, տոմսի վաճառքի տարրական պայմանները.
«Մենք նախագծել ենք մոդուլային կենտրոն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանք կտեղադրվեն արգելոցների մոտ՝ ապահովելով տարածքում սանհանգույցի, տոմսարկղի, սրճարանի, հուշանվերների վաճառքի կետի առկայությունը:
Անդրեասյանի խոսքով՝ դա տեղադրվելու է Արտաշատ պատմական մայրաքաղաքի մոտ, Լոռի բերդում և Բջնիում։
ՀՀ վարչապետն էլ ասել է, որ Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ.
«Ես այցելել եմ․ ինձ համար հարց է՝ իսկ ինչու Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկներն ու աշակերտները պետք է հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին»,- ասել է նա՝ հավելելով, որ հատվածում, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիա, տեսարժան որևէ բան չկա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…