

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելի նպատակներից է նաև ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին:ՀԱՄԱՍ-ը ևս չի պատրաստվում կանգ առնել: Շարժումը հայտարարում է՝ չեն ազատի պատանդներին, եթե ՑԱՀԱԼ-ը չդադարեցնի Գազայի հատվածին հարվածները:
ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՄԱՍ-ը նաև մերժել է մեկշաբաթյա հրադադարի հաստատման Իսրայելի առաջարկը՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, շարժումը ցանկանում է, որ Իսրայելն ավելի լուրջ զիջումների գնա:
Բախումները շարունակվում են: Իսրայելական կողմը հայտնում է Գազայում ՀԱՄԱՍ-ի՝ վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքով «էլիտար թաղամասի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թաղամասում տեղակայված է եղել արմատական կազմակերպության ռազմական և վարչական ղեկավարությունը։ Իսրայելը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, հաղորդվում է զոհերի մասին:
Փոխադարձ հարվածների մասին են հայտնում ՑԱՀԱԼ-ը և Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահը»: ՑԱՀԱԼ-ը հայտնել է նաև Սիրիայի տարածքի ուղղությամբ պատասխան հարվածների մասին:
Իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 20 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 հազար երեխա, 6 հազարից ավելի մարդ անհետ կորած է համարվում։
Վիրավորների թիվը հատում է 52 500-ը: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին: Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասնում է 469-ի:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…