Լրահոս 24/7

Խաղաղապահները ապահովել են ԼՂ-ի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը ՀՀ. Գերասիմով

«Զորախումբը շարունակում է իր խնդիրներն իրականացնել Անդրկովկասում՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչների վերադարձի հնարավորության երաշխավոր»․ հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխ․ շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովը:

«Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, բայց կայունացման միտումներ կան։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկ օրվա ընթացքում հասնել հրադադարի», – ասել է նա 2023թ․ ՌԴ ՊՆ գործունեության արդյունքներով օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։

Գերասիմովի խոսքով՝ մարտական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար մարդու տեղակայումն իրենց տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան:

Նա հավելել է, որ խաղաղապահների ավիատրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 300 վիրավոր:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago