Գործընկերային նյութեր
21.12.2023

ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանը կոլումբիական ֆիլմերի ցուցադրություն է նախաձեռնել

ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանը կոլումբիական ֆիլմերի ցուցադրություն է նախաձեռնել

Օրերս Հայաստան էր ժամանել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան (նստավայրը՝ Մոսկվա)։ Այցի նպատակն էր ՀՀ նախագահին հավատարմագրերի հանձնումը։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի նախաձեռնությամբ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան մասնակցել է կոլումբիական ֆիլմերի ցուցադրման բացման արարողությունը։

«Մոսկվա» կինոթատրոնում կայացած միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան, կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, նշել է․

«Շատ տպավորված եմ այցելությամբ այս երկիր։ Գիտեմ այս երկրի հարուստ պատմության և մշակույթի մասին։ Եվ անչափ ուրախ եմ գտնվել Հայաստանում։ Մենք շատ խորն ենք վերաբերվում պատմությանը, մշակույթին, մարդկանց իրավունքներին և ազատությանը: Կոլումբիան և Հայաստանը կարող է միասին աշխատել, գտնել տնտեսական ու քաղաքական զարգացման ուղիներ միջազգային հարթակներում»:

Հայաստանն ու Կոլումբիան աշխարհագրական առումով միմյանցից շատ հեռու են: Բայց և այնպես, դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան վստահ է, որ երկու երկրները ժողովրդավարության շատ ընդհանուր սկզբունքներ ունեն: Ներկաները դիտել են Կոլումբիայի հարուստ բնաշխարհի մասին պատմող «Թռչուններ» վավերագրական ֆիլմը։

Կոլումբիայի դեսպանությունն ընտրել էր այս ֆիլմը՝ հայ ժողովրդին ներկայացնելու երկրի շքեղ բնությունը, կենդանական աշխարհի յուրահատկությունները:

«Մենք գիտենք, որ մեր օրերում զբոսաշրջությունը երկրի տնտեսությունը զարգացնելու մեջ մեծ դեր ունի: Սա կանչ է հայերին, և ոչ միայն հայերին այցելել Կոլումբիա և տեսնել մեր չքնաղ երկիրը», – հավելել է դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան։

Հայ-կոլումբիական հարաբերություններում ակնկալվում է բեղմնավոր, արդյունավետ աշխատանք. երկու կողմերն էլ շահագրգռված են զարգացնելու երկրների միջև հարաբերությունները:

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին