Սեպտեմբերի 7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայէկոնոմբանկի հոբելյանական երեկոն՝ նվիրված կառույցի հիմնադրման 35 տարվան։
Հոբելյանական արարողությանը պատվավոր հյուրերի թվում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության, խորհրդարանի, Կենտրոնական բանկի ու Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի գործընկերներ ու բանկի աշխատակիցներ։
Միջոցառման ընթացքում ամփոփվել են անցած տարիների արդյունքները և ընդգծվել բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը երկրի տնտեսությանն ու մնալու վստահելի գործընկեր իր բոլոր հաճախորդների ու բաժնետերերի համար։
















